Աշխարհ

08.10.2016 14:40


Թուրքիան բանակցում է ՌԴ հետ վիզային ռեժիմը չեղարկելու համար

Թուրքիան բանակցում է ՌԴ հետ վիզային ռեժիմը չեղարկելու համար

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան բանակցում է Ռուսաստանի հետ ավելի վաղ մտցված վիզային սահմանափակումը չեղարկելու համար։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

«Ինչպես գիտեք, նախքան ճգնաժամը մեր երկրների քաղաքացիները կարողանում էին ճանապարհորդել առանց վիզա ստանալու անհրաժեշտության։ Անվիզա հարաբերությունները ձեռնտու են տուրիզմին ու առևտրին և, ընդհանրապես, մեր երկրներին»,–ասել է նախարարը։

Զեյբեքչին նաև հավելել է՝ առևտրատնտեսական հարաբերությունների նախկին մակարդակին հասնելու համար հարկավոր է չեղարկել ավելի վաղ ՌԴ կողմից ընդունված թուրքական ներմուծման սահմանափակումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը