Ալիևի արձագանքը ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Քերրիի հայտարարությանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին ցուցաբերվող աջակցություն է որակել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Այն դեպքում, երբ ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահները բազմիցս պնդել են, որ ստատուս քվոն անընդունելի է, չի կարելի երկու կողմերին հավասարաչափ մեղադրել հակամարտությունը չկարգավորելու հարցում», -ասել է Ալիևը:

7or.am