Աշխարհ

06.10.2016 15:00


Քիմ Քարդաշյանին կողոպտելուց հետո Քանյե Ուեսթի մոտ նյարդային պոռթկում է եղել

Քիմ Քարդաշյանին կողոպտելուց հետո Քանյե Ուեսթի մոտ նյարդային պոռթկում է եղել

Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելու լուրն իմանալուց հետո վերջինիս ամուսնու՝ 39–ամյա ռեփեր Քանյե Ուեսթի մոտ նյարդային պոռթկում է տեղի ունեցել։ Նա աշխատանքից ազատել է իր «Yeezy Seoson 4» շոուի 30 աշխատակցի, որը տեղի էր ունենում Նյո Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտնում է «cosmo.ru»–ն։

Համաձայն շշուկների՝ կնոջ հետ կատարվածի պատճառով արտիստը գտնվում է լարված վիճակում, և բարկացել է իր հավաքածուի վերաբերյալ քննադատություններից։

Ռեփերն ազատվել է նաև իր բջջային հեռախոսից, և այժմ նրա հետ կարելի է կապվել միայն էլեկտրոնային փոստով։

Սակայն մեկ այլ աղբյուր էլ հաղորդում է, որ Քանյեի մոտ նյարդային պոռթկում չի եղել։ Նա հանգիստ է ընդունել քննադատությունը և կրկին անցել է աշխատանքի։ Աղբյուրը նաև հիշեցրել է, որ սա առաջին անգամը չէ, երբ ռեփերն ազատվում է բջջային հեռախոսից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը