Աշխարհ

06.10.2016 15:10


Ադրբեջանն ու Ղազախստանը ծրագրում են 739 կմ երկարությամբ նոր նավթամուղ կառուցել

Ադրբեջանն ու Ղազախստանը ծրագրում են 739 կմ երկարությամբ նոր նավթամուղ կառուցել

Ադրբեջանն ու Ղազախստանը ծրագրում են 739 կմ երկարությամբ նոր նավթամուղ կառուցել՝ Եսենե-Կուրիկ-Բաքու։

Այս մասին, «Trend»–ի փոխանցմամբ, ասվում է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հոդվածում:

Ալիևի խոսքով՝ դա թույլ կտա Ղազախստանին արտադրել 33.6 մլրդ խմ գազ և 80 մլն տոննա նավթ ամեն տարի, սակայն երկիրը, բացի «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» խողովակատարից, չունի անկախ, հուսալի և անվտանգ երթուղի նավթի արտահանման համար։

«Նոր խողովակատարի շինարարությունը Ղազախստանին հնարավորություն կտա իր նավթն արտահանել դեպի Վրաստանի և Թուրքիայի նավահանգիստներ»,- գրել է Ալիևը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը