Աշխարհ

06.10.2016 14:35


ՆԱՏՕ–ն մտահոգված է Գիվի Թարգամաձեի մեքենան պայթեցնելու առնչությամբ

ՆԱՏՕ–ն մտահոգված է Գիվի Թարգամաձեի մեքենան պայթեցնելու առնչությամբ

Հյուսիսատլանտան դաշինքին խիստ մտահոգել է Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գիվի Թարգամաձեի մեքենան պայթեցնելու դեպքը։

Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, հայտնել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը։

«ՆԱՏՕ–ն մտահոգված է բռնության դեպքերով, որոնք տեղ են գտել ընտրական գործընթացում. վերջերս պայթեցրել էին թեկնածուի մեքենան։ Նախընտրական շրջանը պետք է ընթանա հանգիստ մթնոլորտում՝ ժողովրդավարության բարձր սկզբունքների համաձայն»,– «Facebook»–ի իր էջում գրել է պաշտոնյան։

Հիշեցնենք՝ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 8-ին. հիմնական մրցակիցներն իշխող «Վրացական երազանք» և ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցություններն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը