Հոկտեմբերի 5–ին Նոր Գյուղ թաղամասում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 3-ի. մահացել է նախօրեին վիրավորված 57-ամյա Հակոբ Չալլաքյանը: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ կեսօրին զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել էին Հալեպի Նոր Գյուղ, Մոգամբո, Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:
Նախօրեին զոհվել էին 30-ամյա Գասպար Շաթյանն ու 29-ամյա Մովսես Մովսեսյանը:
Վիրավորների թվում է նաև հայազգի Վարուժան Տոնապետյանը: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն:
Սեպտեմբերի 30-ին էլ Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 11 հայ:
Հալեպում վիրավորված հայը մահացել է

7or.am