Աշխարհ

06.10.2016 11:00


Հռոմի պապը Բաքու և Թբիլիսի կատարած իր այցերը նկարագրել է որպես հայաստանյան այցի լրացում

Հռոմի պապը Բաքու և Թբիլիսի կատարած իր այցերը նկարագրել է որպես հայաստանյան այցի լրացում

Հռոմի պապը նախօրեին խոսել է օրերս Վրաստան և Ադրբեջան կատարած այցերից և կարևորել քրիստոնեական միասնությունը։ Այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն:

Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորների առաջ իր ելույթում Ֆրանցիսկոս պապն իր երախտագիտությունն է հայտնել կովկասյան երկրներ այցելել կարողանալու համար:

Նա Բաքու և Վրաստան կատարած իր այցերը նկարագրել է որպես հունիսին Հայաստան կատարած այցի լրացում։

Հռոմի պապը նշել է, որ Կովկասի երեք երկրներ է այցելել՝ այդ ժողովուրդներին դեպի խաղաղություն և եղբայրություն ուղղորդելու համար:

Պոնտիֆիկոսի խոսքով՝ Կովկասի բոլոր ժողովուրդները կարող են ապրել խաղաղության և փոխադարձ հարգանքի պայմաններում:

«Աստված օրհնի Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը»,-ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը