Աշխարհ

05.10.2016 17:50


Սիրիայիում Թուրքիայի ավիահարվածների հետևանքով 28 մարդ է զոհվել

Սիրիայիում Թուրքիայի ավիահարվածների հետևանքով 28 մարդ է զոհվել

Սիրիայիում Թուրքիայի ավիահարվածների հետևանքով 28 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 100–ը՝ վիրավորվել։ Դեպքը տեղի է ունեցել Սուլսան գյուղում՝ Հալեպից արևելք։

Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ «Sputnik»–ին հղումով։

Քաղաքացիական անձանց շրջանում գրանցված զոհերի մասին ասել է ընդդիմադիր Սիրիական դեմոկրատական խորհրդի անդամ Ռիզան Հադուն, որը կոչ է արել միջազգային կազմակերպություններին անմիջապես հետաքննել կատարվածը։

Հիշեցնենք՝ թուրք զինվորականներն օգոստոսի վերջից սկսել են «Եփրատի վահան» հակաահաբեկչական գործողությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը