Աշխարհ

05.10.2016 17:05


Հրապարակվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ ստացածների անունները (լուսանկար)

Հրապարակվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակ ստացածների անունները (լուսանկար)

Ստոկհոլմում շարունակվում է Նոբելյան շաբաթը։ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հրապարակել է քիմիայի ոլորտում հաղթողների անունները։ Այս մասին հայտնում է «Life ru»–ն։

Գիտնականներ Ժան Պիեռ Սովաժը, սըր Ֆրեզեր Սթոդարտը և Բեռնար Ֆերինգան Նոբելյան մարցանակ են ստացել մոլեկուլյար մեքենաների նախագծման և սինթեզի համար: Քիմիկոսները ստեղծել են վերահսկվող շարժումներով մոլեկուլներ, որոնք կարող են կատարել որոշակի առաջադրանքներ:

Ավելի վաղ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հրապարակել էր բժշկության և ֆիզիոլոգիայի, ինչպես նաև ֆիզիկայի բնագավառներում հաղթած գիտնականների անունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը