Կոչ գրողներին՝ հնարավորինս քիչ «կեղտոտվել» նախընտրական ակնկալվող գզվռտոցներում
Գրող, «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր Կարեն Անտաշյանը ժամանակակից հայ գրականության համար 2010թ. համարում է բեկումնային և զարգացման ու վերաիմաստավորման որակապես նոր փուլի սկիզբ։
Սակայն նրամտավախությունն են առաջացնում գրողներին, նրանց միտքն ու գրիչն առաջիկա նախընտրական պայքարում օգտագործելու՝ քաղաքական ուժերի ակնկալվող հավակնություները:
«7օր»-ի հետ զրույցում նա իր գրչակիցների ուշադրությունն է հրավիրել այդ վտանգի վրա ու կոչ արել հնարավորինս քիչ «կեղտոտվել» նախընտրական ակնկալվող գզվռտոցներում:
-Եթե գրողը՝ որպես քաղաքացի, ունի քաղաքական հայացքներ ու դիրքորոշում, ու իր ունեցած ռեսուրսները ներդնում է իր համակրած քաղաքական թիմի շահերի համար, այդտեղ ոչ մի «մեղանչում» չկա: Սակայն հայկական թերխաշ քաղաքական և քաղաքացիական ավանդույթը վկայում է՝ «եթե մեր հետ չես, ուրեմն մեր դեմ ես» պոստուլատը և հատկապես նախընտրական կոնտեքստում թեժացող հասարակական բևեռացումը, բնականաբար, չեն շրջանցում նաև գրականությամբ զբաղվող մարդկանց, որոնցից, ավաղ, քչերն ունեն ինքնուրույն, ապակուսակցական քաղաքական դիրքորոշում: Իսկ եթե այդպիսիները կան էլ, ապա քաղաքական «ինքնագործունեության» համար կարող են մերժվել և՛ սևերի, և՛ կարմիրների կողմից: Ես կարծում եմ, որ գրողը, այո՛, պետք է ունենա քաղաքացիական դիրքորոշում հանրային խնդիրների մասին, սակայն այդ խնդիրների շրջանակը, առավել ևս՝ նրանց հնարավոր լուծումները, ոչ ոք չի կարող պարտադրել նրան,-«7օր»-ին ասել է Կ. Անտաշյանը:
Իսկ 2010թ. խայտառակություն նա համարում է Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը հաստատող՝ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխություններին ԱԺ-ի հավանություն տալը:
-Քիչ կրողներ ունեցող հայոց լեզվի համար այսպիսի ձեռնարկները գլոբալացող աշխարհում մեր լեզվին դանդաղ մահվան ու ձուլման դատապարտող արդյունք են ունենալու: Որպես հայ, որպես հայ գրող, որպես ՀՀ քաղաքացի՝ ես իմ դժգոհությունն եմ հայտնում այդպիսի ձեռնարկների հեղինակներին ու հայտնում եմ իմ թերահավատությունը նրանց էթնիկ պատկանելության ու մեր ազգային շահի պաշտպանությանը ծառայելու իսկության վրա,-ասել է «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիրը:
Կոչ գրողներին՝ հնարավորինս քիչ «կեղտոտվել» նախընտրական ակնկալվող գզվռտոցներում
Գրող, «Գրանիշ» գրական ակումբի հիմնադիր Կարեն Անտաշյանը ժամանակակից հայ գրականության համար 2010թ. համարում է բեկումնային և զարգացման ու վերաիմաստավորման որակապես նոր փուլի սկիզբ։
Սակայն նրա մտավախությունն են առաջացնում գրողներին, նրանց միտքն ու գրիչն առաջիկա նախընտրական պայքարում օգտագործելու՝ քաղաքական ուժերի ակնկալվող հավակնություները:

7or.am