Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները որոշում են կայացրել մեկ վայրում կենտրոնացնել բոլոր ռազմական ենթակառույցները:
Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Habertürk»–ին հղումով։
Նշվում է, որ որպես ռազմական կենտրոնակայան կծառայի Անկարայի Էթիմեսգութ շրջանը, որտեղ արդեն ավարտին է մոտենում Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության նոր շենքի շինարարությունը: Հենց այդ շենքի հարակից տարածքն էլ, ըստ որոշման, կվերածվի յուրատեսակ «անվտանգության ճամբարի»:
Այստեղ կտեղափոխվեն Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը, ինչպես նաև՝ ցամաքային, ծովային և հակաօդային ուժերի հրամանատարությունները: Նշյալ կառույցները գտնվում են մեջլիսի հարևանությամբ, ինչի առթիվ պատգամավորները բազմիցս դժգոհություն են արտահայտելն քանի որ ռազմական կառույցներին պատկանող շինությունները մեջլիսի «շրջափակված լինելու» տպավորություն են ստեղծում:
Նշվում է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի և տարբեր հրամանատարությունների կողմից ներկայումս օգտագործվող շինությունները կտրամադրվեն Թուրքիայի Ներքին գործերի նախարարությանը կամ տարբեր հասարակական կազմակերպությունների:
Անկարայում «թուրքական Պենտագոն» կկառուցվի

7or.am