Լրահոս

03.12.2010 12:28


Ավտոմեքենան ապամոնտաժել էր

Դեկտեմբերի 2-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Սերգեյ Ա.-ին, որը նոյեմբերի 16-ին չարաշահելով Տիգրան Մ.-ի վստահությունը՝ շահագործելու պատրվակով վերցրել էր նրան պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, մի քանի օրվա ընթացքում ապամոնտաժել և մաս-մաս վաճառել:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը