Լրահոս

04.10.2016 16:40


Վարդան Օսկանյան. «Իշխանությունը վտանգը հենց ՀԱՄԱԽՄԲՄԱՆ մեջ է տեսնում» (տեսանյութ)

Վարդան Օսկանյան. «Իշխանությունը վտանգը հենց ՀԱՄԱԽՄԲՄԱՆ մեջ է տեսնում» (տեսանյութ)

–Այս ընտրությունները նախորդ ընտրություններից ոչնչով չտարբերվեցին. կրկին էական խախտումներ են եղել,–այս մասին «Ազատության» եթերում ասել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 2–ին տեղի ուենցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։

Նա դրական է գնահատել Գյումրիում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ստացած արդյունքները։

–Շուրջ 100 ձայն է պակասել կուսակցությանը անցողիկ շեմը հաղթահարելու համար։ Նաև մեծ թվով անվավեր թերթիկներ են եղել, որոնք վերաբերել են հենց մեր կուսակցությանը։ Մենք մեկ ամիս է ընդամենը, որ պաշտոնական գրանցում ենք ստացել և սկսել ակտիվ ներգրավվածություն ցուցաբերել։ Եթե չլինեին խախտումները, մենք մանդատ կստանայինք,–նշել է կուսակցության նախագահը։

Խոսելով ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումներից՝ Վարդան Օսկանյանն ասել է, որ դրանք հիմնականում եղել են իշխող ուժի կողմից՝ ընտրակաշառքներ բաժանել, «դրսից» մարդ բերել քվեարկելու, «կարուսել» անել, կրկնակի քվեարկել և այլ։

–Քվեարկության ընդհանուր արդյունքն աղավաղված է։ Միայն ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ նման բան չի պնդում։ Ե՛վ «Թրանսփարենսի ինթերնեշնլ», և՛ «Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունների հայտարարություններում նույնպես ասվում է, որ կրկնակի քվեարկություն է եղել, ցուցակներն ուռճացված են եղել,–ընդգծել է Վ. Օսկանյանը։

Մեր խնդիրը համապետական ընտրություններն են. մենք հայտ ենք ներկայացրել առանցքային ուժ դառնալու, ընտրություններին մասնակցելու, իշխանությանը հավակնելու, և մեր առջև դեռ երկար ժամանակ կա։ Մենք պատրաստ ենք այլոց միանալ, դաշինք կազմել, ցուցակ չգլխավորել, ցուցակում դեր չունենալ, աջակցել ուրիշներին, այսինքն՝ գերնպատակը հասնելն է իշխանափոխության,–ասել է Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ իշխանությունը վտանգը հենց ՀԱՄԱԽՄԲՄԱՆ մեջ է տեսնում, և գիտի, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը լուրջ հավակնորդ է լինելու իշխանության համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը