Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները (լուսանկարներ)
Ստոկհոլմում շարունակվում է Նոբելյան շաբաթը։ Նախօրեին հայտնի դարձավ բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում հաղթողի անունը։ Մրցանակին արժանացավ ճապոնացի կենսաբան, Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Յոշինորի Օշումին (Yoshinori Ohsumi) աուտոգրաֆիայի մեխանիզմի հետազոտության համար։
Օշումին մասնագիտանում է մոլեկուլային կենսաբանության բնագավառում և զբաղվում է աուտոֆրաֆիայի ժամանակ սպիտակուցների քայքայման հետազոտություններով, երբ բջջի ներքին բաղադրիչները փոխադրվում են դրա թաղանթապղպջակներ և այնտեղ քայքայվում։Աուտոգրաֆիան անհրաժեշտ է բջիջներին անպետք մարմնիկներից ազատվելու համար։ Դրա միջոցով օրգանիզմն ազատվում է ոչ պետքական բջիջներից։
Ֆիզիկայի ոլորտում այսօր հաղթողներ են ճանաչվել բրիտանացի գիտնականներ Ջեյմս Թաուլեսը, Ֆրեդերիկ Հալդեյնը և Ջոն Կոստրելիցը՝տոպոլոգիական փուլային անցումներիմասին գիտության զարգացման գործում իրենց նշանակալի ներդրումների համար։
Դափնեկիրները մշակել են զարգացած մաթեմատիկական մեթոդներ մատերիայի արտասովոր փուլերը և յուրահատկությունները բնութագրելու համար։
«nobelprize.org»–ի փոխանցմամբ՝ դրամական պարգևատրման գումարն այս տարի կկազմի 8 մլն շվեդական կրոն (մոտ 956 հազար դոլար) ֆիզիկայի բնագավառում մրցանակի բոլոր դափնեկիրների համար։ Մրցանակը շնորհում է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։
Նշենք, որ 2016թ. Նոբելյան մրցանակի համար առաջադրված է 273 գիտնական։
Ըստ ավանդույթի՝ պաշտոնական մրցանակաբաշխությունը կկայանա Ստոկհոլմում 2016թ. դեկտեմբերի 10–ին։
Ստորև ներկայացնում ենք բժշկության ու ֆիզիոլոգիայի և ֆիզիկայի ոլորտում հաղթողների լուսանկարները։
Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները (լուսանկարներ)
Ստոկհոլմում շարունակվում է Նոբելյան շաբաթը։ Նախօրեին հայտնի դարձավ բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում հաղթողի անունը։ Մրցանակին արժանացավ ճապոնացի կենսաբան, Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր Յոշինորի Օշումին (Yoshinori Ohsumi) աուտոգրաֆիայի մեխանիզմի հետազոտության համար։
Օշումին մասնագիտանում է մոլեկուլային կենսաբանության բնագավառում և զբաղվում է աուտոֆրաֆիայի ժամանակ սպիտակուցների քայքայման հետազոտություններով, երբ բջջի ներքին բաղադրիչները փոխադրվում են դրա թաղանթապղպջակներ և այնտեղ քայքայվում։ Աուտոգրաֆիան անհրաժեշտ է բջիջներին անպետք մարմնիկներից ազատվելու համար։ Դրա միջոցով օրգանիզմն ազատվում է ոչ պետքական բջիջներից։
Ֆիզիկայի ոլորտում այսօր հաղթողներ են ճանաչվել բրիտանացի գիտնականներ Ջեյմս Թաուլեսը, Ֆրեդերիկ Հալդեյնը և Ջոն Կոստրելիցը՝ տոպոլոգիական փուլային անցումների մասին գիտության զարգացման գործում իրենց նշանակալի ներդրումների համար։

7or.am