Աշխարհ

04.10.2016 13:35


«WikiLeaks»–ը հաղորդել է Ասանժին «վերացնելու» Քլինթոնի մտադրության մասին

«WikiLeaks»–ը հաղորդել է Ասանժին «վերացնելու» Քլինթոնի մտադրության մասին

Իր գոյության 10-ամյակի նախաշեմին «WikiLeaks» պորտալը վիճակագրություն է պատրաստել հրապարակված 10 մլն տվյալների հիման վրա։ Ամենատպավորիչ հրապարակումը ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի մասին է։

Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ–ի գործողությունների մասին հրապարակումների շարքից հետո, «WikiLeaks»–ի տվյալներով, 2010–ին Քլինթոնը դիտարկել է անօդաչուի միջոցով ռեսուրսի հիմնադիր Ասանժին «վերացնելու» հնարավորությունը։

Նշվում է, որ նոյեմբերին Քլինթոնը հանդիպել է վերնախավի հետ. տարբեր հարցեր են բարձրացվել՝ կասեցնելու, դանդաղեցնելու կամ արատավորելու «Wikileaks»–ի աշխատանքը։ Քլինթոնը հուզված էր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հանկարծ նա հարցրել է. «Իսկ մենք չե՞նք կարող պարզապես վերացնել այդ տղային անօդաչուի միջոցով»։

Երբ այս ամենի մասին լրագրողները հետաքրքրվել են Քլինթոնի շտաբի ներկայացուցիչ Ռոբբի Մուկից, վերջինը պատասխանելու փոխարեն խոսքը փոխել է և անդրադարձել Դոնալդ Թրամփին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը