Տնտեսական

04.10.2016 12:38


Ֆիննախ. «2016թ. ակնկալում ենք շուրջ 2,4 տոկոս իրական տնտեսական աճ»

Ֆիննախ. «2016թ. ակնկալում ենք  շուրջ 2,4 տոկոս իրական տնտեսական աճ»

Վարչապետի ելույթում ասված խոսքերն այն մասին, որ տնտեսական իրավիճակը բավականին բարդ է, և այլն, և այլն, պետք է ընդունել որպես իրողություն, բայց դա բնավ չի նշանակում, որ մենք պագայի նկատմամբ պետք է ձևավորենք բացասական սպասումներ,–այս մասին հոկտեմբերի 4–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նա նշել է, որ ներկայիս տնտեսական իրավիճակը հատուկ չէ միայն ՀՀ–ին. նմանատիպ իրավիճակներ են դրսևորվել ամբողջ աշխարհում, զարգացող երկրներում և մեր տարածաշրջանի երկրներում։

Տնտեսությունն օրգանիզմի նման մի բան է։ Երբ սառը քամիները մարդու օրգանիզմին հարվածում են, նա սկսում է հյուծվել և ջերմում է, սակայն դա միանգամից տեղի չի ունենում։ Նույն ձևով, երբ հաբ ես ներարկում, անիմջապես չես ապաքինվում։ Հիմա խոսենք թվերով։ Եթե Կառավարությունը հակազդող քայլեր չունենար, երբ տեղի ունեցավ արտարժույթի 700 միլիոն կրճատում, ապա մենք կունենային բացասական տնտեսական աճ,–ասել է նախարարը։

Անդրադառնալով ապագայի ծրագրերին և սպասումներին՝ Վարդան Արամյանն ասել է, որ 2016 թ. ակնկալում են շուրջ 2,4 տոկոս իրական տնտեսական աճ։

–2017թ. տնտեսական ցուցանիշը մենք ծրագրել ենք 3,2 տոկոս։ Մենք պլանավորում ենք, որ տարին կավարտենք 1 տրիլիոն 62 միլիարդից 1 տրիլիոն 72 միլիարդի հարկային ցուցանիշներով, որը ծրագրված ցուցանիշից շուրջ 80 միլիարդից ավելի պակաս է։ Մյուս տարի ծրագրում ենք 1 տրիլիոն 135 միլիարդ հարկային մուտքեր, ընդհանուր մուտքերը՝ 1 տրիլիոն 210 միլիարդ։ Պակասուրդ–ՀՆԱ ցուցանիշը 2017թ. համար մենք ծրագել ենք 2,8 տոկոս՝ սպասվելիք 5,9 տոկոսի փոխարեն,–ներկայացրել է Արամյանը։

Նախարարի խոսքով՝ բնականաբար, ծախսերի կտրուկ՝ մի քանի անգամ կրճատումը գրեթե անհնար է։

–Մյուս կողմից, քանի որ պարտքն աճել է, մենք պետք է կամաց–կամաց գնանք պարտքի կոնսոլիդացման, որպեսզի ապագա տարիներին մենք պարտքը դարձնենք կառավարելի և համահունչ։ Երբ որ անընդհատ պարտքն աճում է, բնականաբար, դրա սպասարկման տոկոսներն ու ծախսերն էլ են աճում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը