«WikiLeaks» կայքի հիմնադիրը Շոտլանդիայում ձերբակալվել է
Բրիտանական «Daily Mail» պարբերականը գրել է, որ «WikiLeaks» ինտերնետային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը Շոտլանդիայում ձերբակալվել է և որ Շոտլանդիայի իրավապահները նրան հանձնելու են Շվեդիայի իշխանություններին։
Հիշեցնենք, որ Ինտերպոլը Ջուլիան Ասանջի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել՝ բռնաբարություն և սեռական ոտնձգություններ իրականացնելու մեղադրանքով։ «Wikileaks» կայքի հիմնադիրը հերքում էր իր դեմ առաջադրված մեղադրանքները։