Աշխարհ

04.10.2016 15:45


Թայլանդում բոլոր հղիները «Զիկա» վիրուսի դեմ ստուգում են անցնելու

Թայլանդում բոլոր հղիները «Զիկա» վիրուսի դեմ ստուգում են անցնելու

Թայլանդի իշխանությունները հայտարարել են, որ բոլոր հղի կանայք, ովքեր ապրում են երկրի 16 գավառներում, որտեղ արձանագրվել էին «Զիկա» վիրուսի վարակման դեպքեր, կանցնեն տվյալ հիվանդության առկայության ստուգում։ Այս մասին հաղորդում է «The Nation» տեղի պարբերականը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։

«Առողջապհության նախարարության մոտ կլինի ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը մայրերի և երեխաների խնամքի համար»,– հայտարարել է առողջապահության նախարար Փհիյասակոն Սակոնսատհայադոնը:

Նշվում է, որ նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ նորածինների մոտ բժիշկներն ախտորոշել են միկրոցեֆալի 2 դեպք, որն առաջացել էր «Զիկա» վիրուսի հետևանքով։ Ընդ որում, մինչև ներկա պահը միկրոցեֆալի դեպքերը, որոնք կապված են այդ հիվանդության հետ, չէին բացահայտվել ոչ միայն Թայլանդում, այլ նաև ամբողջ Հարավարևելյան Ասիայում։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս տարի «Զիկա» վիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 349–ի, որոնցից 25–ը հղի է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը