Թուրքիայի իշխանություններն ավելի քան 13 հազար ոստիկանի են ազատել աշխատանքից
Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են ոստիկանության 12 801 աշխատակցի գործունությունը՝ կասկածելով նրանց պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։
Նշվում է, որ 2,5 հազար հոգի զբաղեցնում էր ղեկավար պաշտոններ։ Թուրքիայի ոստիկանության աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 250 հազար։
Զինվորական և քաղաքացիական ծառայության, ոստիկանական և դատական համակարգի մոտավորապես 100 հազար աշխատակցի ազատել են աշխատանքից կամ կասեցրել են լիազորությունները։
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու գործով ձերբակալվել է մոտավորապես 32 հազար մարդ։

7or.am