Աշխարհ

04.10.2016 09:50


ԱՄՆ-ը դադարեցնում է Սիրիայի հարցով ՌԴ հետ բանակցությունները

ԱՄՆ-ը դադարեցնում է Սիրիայի հարցով ՌԴ հետ բանակցությունները

ԱՄՆ-ը դադարեցնում է Սիրիայի հարցով բանակցությունները Ռուսաստանի հետ։

Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպի մամլո խոսնակ Ջոն Քիրբին՝ Մոսկվային մեղադրելով հրադադարի մասին պայմանագրի իր պարտականությունները չկատարելու մեջ:

«ԱՄՆ-ը դադարեցնում է իր մասնակցությունը Ռուսաստանի հետ երկկողմ բանակցություններին, որոնք ուղղված էին Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Այս որոշումը հեշտ չի տրվել», - ասել է Քիրբին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը