Լրահոս

10.02.2011 17:57


ՏՄՊՊՀ–ը ցորենի գների վերաբերյալ կանխատեսումներ չի արել

ՏՄՊՊՀ–ը ցորենի գների վերաբերյալ կանխատեսումներ չի արել

-Ցորենի գների վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն չի՞ կարող կանխատեսումներ անել և այդ դաշտում գերիշխող դիրք ունեցողներին զգուշացնել, որ գները պետք է բարձրանան այս սահմաններում,-ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին ԱԺ-ում նման հարց է ուղղել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը։

Ի պատասխան Արտակ Շաբոյանն ասել է, թե ցորենի վերաբերյալ կանխատեսումներ  չեն կատարում, բայց հետևում են միջազգային զարգացումներին, թե որքանով են այնտեղ գները փոխվում։

-Այդ տեղեկատվությունը մեզ համար կարևոր է այնքանով, որ այս շուկայում մենք ունենք գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ, հետևաբար այդ սուբյեկտների վարքագիծը մեզ համար շատ կարևոր է։ Մենք պարբերաբար այդ շուկան ուսումնասիրում ենք և ներքին շուկայում ձևավորված գները պարբերաբար համադրում ենք միջազգային գների հետ՝ պարզելու համար, թե ներքին շուկայում տեղի ունեցող գնային փոփոխությունները որքանով են հիմնավորված-ասել է Ա. Շաբոյանը։

Այդուհանդերձ նա նշել է, թե ՏՄՊՊՀ-ի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների լայն փաթեթ է ներկայացվել անցած տարի, և ակնկալիք կա, որ այս տարի այդ օրենսդրությունը կընդունվի։ Դրա համաձայն՝ ՏՄՊՊՀ-ը բավական մեծ լիազորություններ ու  հնարավորություններ կստանա։

Նոր օրենսդրական փաթեթում ներառվել է, որ հանձնաժողովն ունենա նաև կանխարգելիչ գործառույթներ իրականացնելու հնարավորություն, բացի պատժիչ գործառույթից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը