Աշխարհ

03.10.2016 10:45


Քիմ Քարդաշյանի մոտից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զարդեր են գողացել

Քիմ Քարդաշյանի մոտից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զարդեր են գողացել

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կողոպտել է 5 զինված անձ փարիզյան հյուրանոցում։ Այս մասին հաղորդում է «Reuters»–ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Վերջինիս խոսքերով՝ Քարդաշյանի մոտից գողացել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր։ Սակայն աղբյուրը նշել է, որ կողոպուտի ընթացքում ոչ ոք չի տուժել։

Աղբյուրը հավելել է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես ժամը 3։00–ին։ Ընդ որում, նա չի կարողացել հաղորդել, թե հստակ Փարիզի որ հյուրանոցում է տեղի ունեցել հարձակումը Քարդաշյանի վրա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քարդաշյանին հյուրանոցում պատանդ էր վերցրել 2 մարդ՝ սպառնալով աստղին զենքով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը