Աշխարհ

03.10.2016 10:15


Քիմ Քարդաշյանին զենքով են սպառնացել փարիզյան հյուրանոցում

Քիմ Քարդաշյանին զենքով են սպառնացել փարիզյան հյուրանոցում

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին փարիզյան հյուրանոցում պատանդ է վերցրել 2 մարդ՝ սպառնալով զենքով։ Այս մասին հայտնում է CNN–ը՝ հղում անելով Քարդաշյանի ներկայացուցչի հայտարարությանը։

«Փարիզյան հյուրանոցում Քիմ Քարդաշյանին իր համարում զենքով ապառնացել է 2 հոգի, ովքեր ոստիկանի հանդերձանքով են եղել։ Նա գտնվում է շոկային վիճակում, սակաjն ֆիզիկապես չի տուժել»,–հայտնել է աստղի ներկայացուցիչը։

Հաղորդվում է, որ Քիմի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, ստիպված է եղել ընդհատել ելույթը «ընտանեկան հանգամանքներից ելնելով», երբ իմացել է պատահարի մասին։ Ինքը Քարդաշյանը գտնվում է Փարիզում՝ Նորաձևության շաբաթվա արարողությանը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Փարիզում Քիմ Քարդաշյանի վրա փորձել է հարձակվել և վերջինիս հետույքը համբուրել ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը, սակայն անվտանգության աշխատակիցներին հաջողվել է հեռացնել լրագրողին հեռուստաաստղից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը