Հռոմի պապը հույս ունի, որ միջազգային հանրությունը կնպաստի ԼՂ հակամարտության կարգավորմանը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով հոկտեմբերի 2-ին կարճատև այցով գտնվում էր Բաքվում, Ադրբեջանի կառավարությանն իր հույսն է հայտնել, որ միջազգային հանրությունը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնում է «Haqqin.az»-ը:
«Հուսով եմ, որ միջազգային հանրությունն ի զորու կլինի անհրաժեշտ աջակցությունն առաջարկել այն բազում կարդկանց, ովքեր տառապում են արյունալի հակամարտությունների հետևանքներով», -ասել է Հռոմի պապը:
Տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար Հռոմի պապը հորդորել է բոլորին օգտվել ցանկացած հնարավորությունից՝ հակամարտության լուծումը գտնելու համար:
Հռոմի պապը վստահ է, որ Աստծո օգնությամբ և ներգրավված կողմերի բարի կամքի շնորհիվ Կովկասը կդառնա այն վայրը, որտեղ երկխոսության ու բանակցությունների միջոցով հնարավոր կլինի կարգավորել հակամարտությունները:
Ավելի վաղ, խոսելով իր՝ Ադրբեջան այց կատարելու մասին, Ֆրանցիսկոս պապն ասել էր, որ ադրբեջանցիների հետ խոսելու է այն ամենի մասին, ինչ տեսել և զգացել է Հայաստանում:
«Ես հանդիպել ու խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ադրբեջանցիներին կասեմ նաև, որ մի կտորի հողի համար խաղաղություն չհաստատելը խավարի գործ է նշանակում։ Եվ սա ես բոլորին եմ ասում՝ և՛ հայերին, և՛ ադրբեջանցիներին: Կասեմ այն, ինչ այդ պահին իմ սրտից է բխում, պետք է փորձել ելք գտնել, որը թույլ կտա առաջ գնալ»:

7or.am