ՏՄՊՊՀ ռազմավարության մեջ առկա են արդյունավետության գնահատման չափանիշները
Փետրվարի 10-ին Ազգային ժողովում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, մինչև 2011թ. հանձնաժողովի աշխատանքային ծրագիրը ներկայացնելը, ներկայացրել է 2010թ. ծրագիրը։
Արձագանքելով այդ փաստին՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, թե 2010թ. ծրագիրը 2011թ. ներկայացնելն ավելի շատ ձևական, քան բովանդակային բնույթ է կրում։
Նա մի քանի հարց է ուղղել Ա. Շաբոյանին՝ մասնավորապես նշելով, որ ծրագրի մեջ չկա որևէ ձևակերպում, որը ցույց կտար, թե գնաճային զսպման քաղաքականությունն իրականացնելու գործում ՏՄՊՊՀ-ը պետք է էական դերակատարություն ունենա։ Երկրորդ հարցը եղել է այն մասին, որ հանձնաժողովը միջոցառումներ է նախատեսում, սակայն դրանք գնահատելու չափանիշներ չկան։
Պատասխանելով Ա. Մինասյանի հարցերին՝ ՏՄՊՊՀ նախագահն ասել է, թե գնաճի զսպման հարցում հանձնաժողովի ազդեցության հարցը մշտապես քննարկվել և քննարկվում է։ Նա նշել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներում, ՏՄՊՊՀ-ները գների կայունության համար պատասխանատու չեն և գների վերահսկողության որևէ գործառույթ չեն իրականացնում։ ՀՀ օրենսդրությամբ, սակայն, որոշակի ուղղվածություն կա. ՏՄՊՊՀ-ը պետք է այնքանով պատասխանատվություն կրի, որքանով խոսքը վերաբերում է բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներին, այսինքն մենաշնորհներին և գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներին։
-Եթե բացահայտվի, որ բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներում կան գների չհիմնավորված բարձրացումներ, գնային չարաշահումներ, այս պահով ՏՄՊՊՀ-ը նրանց ասելիք ունի, և դրանք բացահայտելու դեպքում պետք է ենթարկի պատասխանատվության,-ասել է Արտակ Շաբոյանը։
Ինչ վերաբրում է արդյունավետության գնահատման չափանիշների բացակայությանը, նա ասել է, թե դրա հետ համամիտ է։ Նա նշել է, որ 2011թ. ծրագիրը ևս նույն ձևաչափով է պատրաստվել, բայց քանի որ իրենք կարևորում են խնդիրը, ինքը ներկայացրել է ռազմավարության զուգահեռ ծրագիրը։
-Գնահատման չափանիշների հարցն այդտեղ ամբողջությամբ ներկայացված է՝ այսինքն միջոցառումը, ակնկալվող արդյունքը և գնահատման չափանիշները, որպեսզի հետագայում նաև հասարակությանը հնարավորություն տրվի մեր կողմից իրականացվող միջոցառումների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնել,-ասել է Ա. Շաբոյանը։

7or.am