Տնտեսական

01.10.2016 14:46


Մեկ շաբաթում բյուջե է մուտքագրվել շուրջ 1 մլն դրամ

Մեկ շաբաթում բյուջե է մուտքագրվել շուրջ 1 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 26-30.09.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 0.93մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել 0.54մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամի և հաշվարկվել է 417.34հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ 17 հատված ծառերի համար հաշվարկվել է 167.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ 2 հատված ծառի համար հաշվարկվել է 52.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ (3 հատված ծառերի համար) կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 197.34հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ստացված անտառխախտման արձանագրության վարույթի արդյունքում 13 ապօրինի հատված ծառի համար հաշվարկվել է 142,5հազ.դրամի վնաս և նյութերն ուղարկվել դատախազության տարածքային մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից ՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի, իսկ Սյունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ՝

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 230.0հզ.դրամ գումարով, որից ՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է 4 դեպք, կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների տեղադրման ոլորտ՝

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից ՝

Թափոնների անձնագրերը սահմանված կարգով և ժամկետում ձեռք չբերելու համար Արագածոտնի տարածքային բաժինը երկու տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կիրառել է 100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Թափոնների անձնագրերը սահմանված կարգով համաձայնեցման չներկայացնելու համար Արմավիրի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների անձնագրերը սահմանված կարգով համաձայնեցման չներկայացնելու համար Սյունիքի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում.

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 127.2hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 108.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 19.2հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս (4մ3 վառելափայտ):

Արարատի տարածքային բաժնի կողմից անցկացրած ստուգայցերի ընթացքում արձանագրվել է 2 դեպք: Փաստաթղթերը գտնվում են քննարկման փուլում:

Ապօրինի որսի իրականացման համար՝

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 74 հատ/56կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որից՝

Երևանի տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 43 հատ/37կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին և «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանին:

Երևանի տարածքային բաժնի և Անտառների ու կենսաբազմազանության վերահսկողության բաժնի համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 31 հատ/19կգ/«սիգ» տեսակի թարմ ձուկ:

Գեղարքունիքի ՏԲ վարույթին հանձնված գործի քննության արդյունքում խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.03մլն.դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը