Աշխարհ

01.10.2016 14:20


Մոսկվայում բուժվող Ատամաբևն այսօր դուրս է գրվել

Մոսկվայում բուժվող Ատամաբևն այսօր դուրս է գրվել

Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում բուժվող Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը այսօր դուրս է գրվել։ Այս մասին РИА «Новости»–ին հայտնել է Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատան խոսնակ Գյուլբարչըն Բեյըմբետովան:

Հիշեցնենք՝ Ատամաբևի ինքնազգացողությունը վատացել էր Ստամբուլում՝ Նյու Յորք մեկնելու ճանապարհին, որտեղ նա պետք է մասնակցեր ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստին։ Սրտի շրջանում նա ցավեր էր զգացել։ Ռուսական կողմի հրավերով ղրղզ առաջնորդը մեկնել էր Մոսկվա՝ բուժման կուրսն ավարտելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը