Լրահոս

19.12.2009 13:49


2010–ին Հանրային հեռուստատեսությունը հեռուստադիտողի դատին նոր ֆիլմեր կներկայացնի

2010–ին Հանրային հեռուստատեսությունը հեռուստադիտողի դատին նոր ֆիլմեր կներկայացնի

Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ չնայած համաշխարհային ճգնաժամը մեծ ազդեցություն է թողնում հեռուստառադիոընկերության վրա, բայց իրենք կարողացել են նվազագույնի հասցնել այդ հետևանքները և տեխնիկական վերազինում իրականացրել հեռուստաընկերությունում։ Նա նաև նշել է, որ 2010-ին եթերում նոր ֆիլմեր կհայտնվեն։

-Շարունակվում է դասական գրականության էկրանավորումը։ Այս տարվա դեկտեմբերի 22-ին կավարտվի Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը», և հաջորդ տարի այն կարող եք տեսնել սկզբում կինոդահլիճներում, հետո՝ հեռուստաեթերից,-ասել է նա։

Ըստ Ալոքսան Հարությունյանի՝ եկող տարի հանդիսատեսի դատին կհանձնվի նաև Շիրվանզադեի «Արտիստը» վիպակի էկրանավորումը։ Նրա խոսքերով՝ 2010-ին նախատեսվում են 8 մասանոց «Խաչատուր Աբովյան» երաժշտական ֆիլմի նկարահանման աշխատանքները, ինչը  լավ նվեր կլինի Խ.Աբովյանի 200-ամյակին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը