Աշխարհ

01.10.2016 10:09


Քերրին հայտարարել է, որ ռուս դիվանագետներն իրեն հիմարացրել են

Քերրին հայտարարել է, որ ռուս դիվանագետներն իրեն հիմարացրել են

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել է իր ափսոսանքը, որ չի կարողացել պայմանավորվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հետ այն մասին, որ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով դիվանագիտական ջանքերը պետք է ամրապնդվեն ուժ գործադրելու իրական սպառնալիքով, ինչպես նաև հայտարարել է, որ Ռուսաստանի դիվանագետներն իրեն «հիմարացրել են»։ Այս մասին հայտնում է «The New York Times»–ը։

Քերրին նշել է, որ Օբամայի վարչակազմում կա 3 կամ 4 մարդ, ովքեր նույնպես կողմ են ուժի գործադրմանը։

«Իսկ ես սպառել եմ փաստարկները։ Ես ելույթ եմ ունեցել հօգուտ ուժ գործադրելու, բայց ամեն ինչ այլ կերպ ստացվեց։ Մենք փորձում ենք դիվանագիտությամբ զբաղվել, և ես հասկանում եմ, որ դա ձեզ վրդովեցնում է։ Ոչ ոք այդքան հիասթաված չէ, որքան մենք»,– ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը