Աշխարհ

01.10.2016 09:55


Ռուսաստանը 1.5 տ հումանիտար օգնություն է հասցրել Հալեպ

Ռուսաստանը 1.5 տ հումանիտար օգնություն է հասցրել Հալեպ

Ռուսաստանի զինվորականները մոտ 1.5 տ հումանիտար օգնություն են հասցրել Հալեպ։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն՝ Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Դանիիլ Ռիչկովին հղումով։

Օգնությունը կտրամադրվի խաղաղ բնակիչներին, փախստականներին, զոհված զինվորականների ընտանիքներին։

Նշվում է, որ 300 ընտանիք մթերային փաթեթներ է ստացել, որոնց մեջ մի քանի բանկա տավարի և ձկան մսի պահածոներ, տուփերով ալյուր, բրինձ ու շաքարավազ, ինչպես նաև շամպուն և օճառ կան։

Կենտրոնից հստակեցրել են, որ Հալեպին տրամադրվող օգնությունը կշարունակվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը