Աշխարհ

30.09.2016 16:45


«Գանձասարը» հրապարակել է Հալեպում զոհված հայերից 2–ի լուսանկարները

«Գանձասարը» հրապարակել է Հալեպում զոհված հայերից 2–ի լուսանկարները

Սիրիայի «Գանձասար» պարբերականը հրապարակել է Հալեպում զոհված հայերի՝ Արման Հինտոյանը և Ծիլա Ճապաղջուրյանի լուսանկարները: Նշվում է, որ Արման Հինտոյանը 12 տարեկան էր:

Ավելի վաղ «Հայերն այսօր»-ը հայտնել էր, որ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով 5 հայ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել:

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից ահաբեկչական զինյալ խմբավորումների կողմից վերսկսվել է Հալեպի Նոր գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերի հրթիռակոծությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը