Թուրքիայում 1 դոլարի փոխարժեքը հատել է 3 լիրայի սահմանը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Doğan»–ին հղումով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դոլարի արժեվորումը պայմանավորված է երկրում արտակարգ դրությունը երկարացնելու քննարկումների հետ կապված լարվածությամբ և համաշխարհային շուկայում զարգացումների ազդեցությամբ:
Շաբաթվա ընթացքում 1 դոլարի փոխարժեքը տատանվել է 2.97-2.99 լիրայի սահմաններում, սակայն Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդում արտակարգ դրությունը երկարացնելու մասին առաջարկից հետո լիրան դոլարի նկատմամբ սկսել է արժեզրկվել:
Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին գումարվել են նաև համաշխարհային շուկայի զարգացումները, որոնց հետևանքով սեպտեմբերի 29-ին 1 դոլարի դիմաց սահմանվել էր 2,99-3 թուրքական լիրա: Իսկ ահա ամսի 30-ին դոլարի փոխարժեքը հատել է 3 լիրայի սահմանը՝ կազմելով 3.0045 լիրա:
Թուրքական լիրան նորից արժեզրկվել է

7or.am