Թուրքիան Սոմալիում հիմնել է իր 1-ին արտասահմանյան ռազմաբազան. հաջորդը Քաթարն է
Թուրքիան Սոմալիում հիմնել է իր առաջին արտասահմանյան ռազմաբազան: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «Ahaber.com.tr»–ին հղումով։
Նշվում է, որ որպես «ռազմական կրթության բազա» գործունեություն ծավալող բազայում կմարզվի 10.500 սոմալեցի զինվոր: Առաջիկա օրերին իր գործունեությունը սկսող բազայում ծառայելու է թուրքական բանակի շուրջ 200 ռազմական հրահանգիչ: Բազայի անվտանգությունն ապահովելու համար այնտեղ կուղարկվեն թուրքական բանակի այլ ստորաբաժանումների ծառայողներ:
Ռազմաբազայում հատուկ պատրաստություն անցնող Սոմալիի բանակային և ոստիկանական ստորաբաժանումները պատրաստվելու են «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Նշյալ կառույցը 2013-ին պայթյուն էր իրականացրել Սոմալիում Թուրքիայի դեսպանատան առջև, ինչի հետևանքով զոհվել էր 1, վիրավորվել 2 թուրք հատուկջոկատային:
Տեղեկացվում է, որ հաջորդ երկիրը, որտեղ Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա հիմնել, Քաթարն է:
Թուրքիան Սոմալիում հիմնել է իր 1-ին արտասահմանյան ռազմաբազան. հաջորդը Քաթարն է
Թուրքիան Սոմալիում հիմնել է իր առաջին արտասահմանյան ռազմաբազան:
Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ թուրքական «Ahaber.com.tr»–ին հղումով։
Նշվում է, որ որպես «ռազմական կրթության բազա» գործունեություն ծավալող բազայում կմարզվի 10.500 սոմալեցի զինվոր: Առաջիկա օրերին իր գործունեությունը սկսող բազայում ծառայելու է թուրքական բանակի շուրջ 200 ռազմական հրահանգիչ: Բազայի անվտանգությունն ապահովելու համար այնտեղ կուղարկվեն թուրքական բանակի այլ ստորաբաժանումների ծառայողներ:
Ռազմաբազայում հատուկ պատրաստություն անցնող Սոմալիի բանակային և ոստիկանական ստորաբաժանումները պատրաստվելու են «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Նշյալ կառույցը 2013-ին պայթյուն էր իրականացրել Սոմալիում Թուրքիայի դեսպանատան առջև, ինչի հետևանքով զոհվել էր 1, վիրավորվել 2 թուրք հատուկջոկատային:
Տեղեկացվում է, որ հաջորդ երկիրը, որտեղ Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա հիմնել, Քաթարն է:
Մանրամասն՝ «ermenihaber.am»–ում։