Աշխարհ

30.09.2016 17:24


Իտալիայում գտել են 2002–ին գողացված Վան Գոգի կտավները (լուսանկարներ)

Իտալիայում գտել են 2002–ին գողացված Վան Գոգի կտավները (լուսանկարներ)

Իտալական ոստիկանությունը հայտնաբերել է նիդեռլանդցի նկարիչ Վան Գոգի 2 կտավները, որոնք 14 տարի առաջ գողացվել էին Ամստերդամի թանգարանից։ Այս մասին հայտնում է «Dutch News»–ը։

Չնայած կողոպտիչները բռնվել են 2004–ին, սակայն «Ծովային տեսարան Սխեվենինգենի մոտ» և «Ելք Նյուենենի բողոքական եկեղեցուց» կտավներն այն ժամանակ գտնել չի հաջողվել։

Թանգարանի փորձագետները հավաստիացրել են, որ երկարատև որոնումներից հետո գտնված կտավները բնօրինակներն են, և բավարար վիճակում են գտնվում, չնայած ոչ մեծ թերություններին։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը