Մոսկվոյան հիվանդանոցում ներարկում ստացած հիվանդները կուրացել են
«Росздравнадзор»–ը ստուգումներ է սկսել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Մոսկվայի Հելմհոլցի անվան գիտահետազոտական ինստիտուտում ներարկումներ ստացած հիվանդները կուրացել են։ Նման կարգադրություն է արել ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։
Նշվում է, որ բարդություններ են առաջացել «Ավաստին» պատրաստուկի օգտագործումից հետո։
РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ այդ դեղամիջոցի ներարկումից տուժել է 9 մարդ։ Բժիշկները նշում են, որ հիվանդների աչքերն արձագանքում են լույսին, սակայն իրենք հիվանդները պնդում են, որ ոչինչ չեն տեսնում։ Տուժածներից անալիզներ են վերցրել։ Ենթադրվում է, որ պատրաստուկի կոլբաներում կարող էր վարակ լինել։
«Ավաստինի» մեկ ներարկման արժեքը 10 հազ ռուբլի է։ Այն ավելի էժան նմանակն է դրանից 5 անգամ թանկ դեղի։ Դեղամիջոցը ցանցաթաղանթի շերտազատման դեպքում է օգտագործվում։

7or.am