Լրահոս

19.12.2009 10:55


Ռուսաստանը վրդովված է Իրաքում պատերազմ հրահրելու վերաբերյալ իր հասցեին ուղղված մեղադրանքներից

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն մեկնաբանել է բրիտանական ՄԻ-6 հատուկ ծառայության ղեկավար Ջոն Սոյերսի հայտարարությունը։

Ինչպես տեղեկացնում է «Gazeta.ru»-ն, իրաքյան պատերազմի վերաբերյալ Լոնդոնում անցկացվող հասարակական լսումների ժամանակ ՄԻ-6 հատուկ ծառայության ղեկավար Ջոն Սոյերսը հայտարարել է, որ հենց Ռուսաստանն է հրահրել իրաքյան պատերազմը։

Նման հայտարարությունները Ռուսաստանի ԱԳՆ-ի մոտ վրդովմունք են առաջացրել։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն այսպես է մեկնաբանել ստեղծված իրավիճակը. «Պարոն Ջոն Սոյերսի հայտարարությունն առնվազն տարակուսանք է առաջացնում, եթե ոչ ավելին։ Ռուսաստանում լավ ասացվածք կա՝ «С больной головы на здоровую»»։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը