Աշխարհ

29.09.2016 21:00


Բանգլադեշում 80–ամյա ծերուկի տեսքով երեխա է ծնվել (տեսանյութ, ֆոտոշարք)

Բանգլադեշում 80–ամյա ծերուկի տեսքով երեխա է ծնվել (տեսանյութ, ֆոտոշարք)

Բանգլադեշի Մագուրա քաղաքում ծնվել է մի փոքրիկ, ով 80–ամյա ծերուկի տեսք ունի։ Ըստ էության, դրա պատճառը հազվադեպ հիվանդությունն է, որն արագացնում է տարիքային աճը։

Նա կճռոտ է, ունի սնամեջ աչքեր, խորշոմած մարմին, իսկ մեջքը պատված է մազածածկույթի հաստ շերտով։ Այս մասին հայտնում է «Daily Mail»–ը։

Տեղի բժիշկներն ապշած են մնացել կատարվածից և կարծում են, որ փոքրիկը հիվանդ է պրոգերիայով, ինչը սահմանափակում է երեխայի բնականոն կյանքը, իսկ ծերացումը տեղի է ունենում սովորականից ավելի արագ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը