Աշխարհ

29.09.2016 14:30


«Ժամանակն է եկել ասելու Թուրքիային, որ նրա տեղն Ասիայում է»

«Ժամանակն է եկել ասելու Թուրքիային, որ նրա տեղն Ասիայում է»

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Փարիզում ֆրանսիացի գործարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում կդադարեցնի ԵՄ-Թուրքիա բոլոր բանակցություններում Ֆրանսիայի մասնակցությունը։ Այս մասին հայտնում է «Միլլեթը»։

«Կարծում եմ՝ ժամանակն է եկել ասելու Թուրքիային, որ նրա տեղն Ասիայում է»,- ասել է Սարկոզին՝ հավելելով, որ ԵՄ-ն լավ չի աշխատում։

Բացի այդ, Սարկոզին կրկին նշել է, որ Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում Գերմանիայի օգնությամբ փորձելու է համոզել Մեծ Բրիտանիային մնալ ԵՄ կազմում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը