Տնտեսական

29.09.2016 13:35


Կառավարությունը հաստատել է 2017թ. բյուջեի նախագիծը

Կառավարությունը հաստատել է 2017թ. բյուջեի նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է 2017թ. բյուջեի նախագիծը:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է՝ «նախատեսում են բավականին կոշտ բյուջե»։

–Այս տարվա արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կունենանք 5.9–տոկոսանոց պակասուրդ: Սրա հետևանքով ավելացել է արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ինչը պարտքի ստեղծման հիմնական աղբյուրն է,–ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին պարտքը 2014-2015թթ. 43.7 տոկոսից աճել է, և այս տարեվերջին 54.4 տոկոս կկազմի։

Ըստ այդմ՝ Կառավարությունը հաջորդ տարվա բյուջեով կրճատում է ծախսերը: Նախագծով ծախսերը նախատեսված են 1 տրիլիոն 360 մլրդ դրամ, իսկ պակասուրդը կլինի 2.8 տոկոսի շրջանակներում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը