Տնտեսական

29.09.2016 12:50


Նաիրիտցիներն այսօր նորից Կառավարության մոտ էին

Նաիրիտցիներն այսօր նորից Կառավարության մոտ էին

«Նաիրիտ» գործարանի կրճատված աշխատակիցներն այսօր նորից Կառավարության մոտ էին հավաքվել՝ Հայաստանի քիմիական հսկայի վերագործարկման պահանջով։

«7օրի» թղթակցի փոխանցմամբ՝ ցուցարարներին ոչ ոք չի ընդունել։

Գործարանի նախկին օպերատորներից մեկի խոսքով՝ հոկտեմբերի 6–ին Հայաստան են գալու սլովակ գործարարները, որոնք հետաքրքրված են «Նաիրիտի» վերագործարկմամբ։ Հայտնի է, որ նրանք այդ հարցով նաև դիմել էին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը (այժմ՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն):

Նաիրիտցիները որոշել են ՀՀ իշխանություններին վերագործարկման մասին հիշեցնել նաև հոկտեմբերի 4–ին։ Այդ օրը նրանք կհավաքվեն ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, այնտեղից էլ երթով կշարժվեն դեպի Կառավարության շենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը