Լիբիան ՌԴ–ին խնդրել է օգնել ահաբեկիչների դեմ պայքարում
Լիբիական բանակի գլխավոր հրամանատար, մարշալ Խալիֆա Հաֆթարն ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին, որոնցում խնդրել է երկրի զորքերին հրաձգային զենք ու տեխնիկա մատակարարել։ Այս մասին հայտնում է «Известия»–ն՝ սեփական աղբյուրին հղումով։
Բացի այդ, թերթի զրուցակցի խոսքով՝ Սաուդյան Արաբիայում Լիբիայի դեսպան Աբդել Բասսեթ ալ Բադրին այցելել է Մոսկվա և ՌԴ–ին կոչ արել հակաահաբեկչական արշավ սկսել Լիբիայում։
«Լիբիացիները խնդրում են իրենց ոչ միայն հրաձգային զենք ուղարկել, այլ նաև տեխնիկա, այդ թվում՝ ինքնաթիռներ։ Բացի այդ, նրանք կոչ են արել Մոսկվային ռազմական գործողություն սկսել Լիբիայում՝ ընդդեմ իսլամականների, այնպիսի գործողություն, որը ներկայումս իրականանում է Սիրիայում»,–ասել է «Известия»–ի զրուցակիցը։

7or.am