Աշխարհ

28.09.2016 16:00


5-ամյա աղջիկն ատամնաբույժին այցելելուց հետո մահացել է «ջլերի ձգումից» (տեսանյութ)

5-ամյա աղջիկն ատամնաբույժին այցելելուց հետո մահացել է «ջլերի ձգումից» (տեսանյութ)

Սեպսիսից 5-ամյա աղջնակի մահվանից հետո Մերձմոսկվայում քրգործ է հարուցվել «Անվտանգության կանոններին չհամապատասխանող բժշկական ծառայությունների մատուցման համար, որն անզգուշությամբ մահվան է հանգեցրել»։ Այս մասին ասվում է ՌԴ ՔԿ կայքում։

Քննիչները մտադիր են պարզել, թե որ բուժհաստատությունում են մատուցվել ցածրորակ ծառայություններ, որոնք երեխայի մահվանն են հանգեցրել։

Նշվում է, որ դեռ օգոստոսին աղջկա ծնողները նրան տարել են ՌԴ Նարո–Ֆոմինսկի շրջանի ատամնաբույժի մոտ։

Ատամնաբույժը լվացել է ատամի անցքը, որից մի քանի օր անց աղջիկն սկսել է բողոքել ոտքերի ցավից։ Հաջորդ օրը ծնողները դիմել են հիվանդանոց, որտեղ երեխայի մոտ «ջլերի ձգում» են ախտորոշել։

Օգոստոսի 30–ին աղջկա վիճակը վատթարացել է, ցավեր են զգացվել արդեն ամբողջ մարմնում։ Ծնողները դիմել են Նարո–Ֆոմինսկի շրջանի հիվանդանոց, սակայն այնտեղից խորհուրդ են տվել տանը ցավազրկող օգտագործել։

Մի քանի ժամ անց փոքրիկի վիճակն ավելի է վատացել, և երբ նրանց ուղարկել են մայրաքաղաք, Մոսկվայի բժիշկներն այլևս չեն կարողացել փրկել աղջկան։ Մահվան նախնական պատճառը՝ կրիպտոգեն սեպսիս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը