Տնտեսական

28.09.2016 14:57


Վախթանգ Միրումյան. «Կրկին կիջեցվի շրջանառության հարկի շեմը»

Վախթանգ Միրումյան. «Կրկին կիջեցվի շրջանառության հարկի շեմը»

Օրենսդիր մարմինը սկսել է Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումը, որի հիմնական զեկուցողը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն է:

Նա նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագիծը զգալի փոփոխության է ենթարկվել։

–Վերանայվել են եկամտային հարկի դրույքաչափերը՝ 23% դրույքաչափ առաջարկվում է կիրառել մինչև 150. 000 դրամ աշխատավարձերի պարագայում, նախագծով առաջարկված մինչև 120.000 շեմի դեպքում: 2-րդ՝ 28% դրույքաչափը, առաջարկվում է կիրառել ոչ թե 120.000-ից մինչև 1 մլն դրամ միջակայքի համար, այլ՝ 150.000 դրամից մինչև 2 մլն դրամ միջակայքի համար, իսկ 2 միլիոն դրամից ավել աշխատավարձի դեպքում առաջարկվում է կիրառվել գործող 36 % դրույքաչափը,-ներկայացրել է Միրումյանը:

Նա նշել է, որ փոփոխության է ենթարկվել նաև շրջանառության հարկի շեմը, որ առաջին ընթերցմամբ սահմանված էր 40 միլիոն դրամ, սակայն մշակված տարբերակով առաջարկվում է շեմը հասցնել 58.35 մլն դրամի, ինչպես նախատեսված էր մինչև շեմի բարձրացումը:

Բոլորին հայտնի էր, որ այս շեմի բարձրացումը սկզբում ժամանակավոր էր: Փաստը ցույց է տվել, որ շրջանառության հիմքում դրված տրամաբանությունը չի ծառայել իր նպատակին, խոչընդոտել է փոքր տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը,–ասել է Միրումյանը՝ հավելելով, որ փոքր բիզնեսը չի սկսել ավելի թափանցիկ աշխատել, իսկ ավելի խոշոր բիզնեսը, որը նախկինում աշխատել է ԱԱՀ–ով, այժմ կարողացել է ավելի ցածր հարկային պայմաններում վարել իր գործունեությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը