Լրահոս

10.02.2011 17:13


Իրանի ընդդիմության առաջնորդը տնային կալանքի է ենթարկվել

Իրանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մեհդի Քարուբին, տնային կալանքի է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում է նրան պատկանող «Saham News»-ը։

Այդ տեղեկության համաձայն՝ տուն մտնել թույլատրվումէ միմիայն նրա կնոջը։

Իրանի ընդդիմության առաջնորդներ Մեհդի Քարուբին և Միր Հոսեյն Մուսավին իրանցիներին կոչ էին անում երկուշաբթի մասնակցել ցույցին, որով հավանություն էր տրվում Եգիպտոսում ու Թունիսում տեղի ունեցող հակակառավարական գործողություններին։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը