Աշխարհ

28.09.2016 13:15


Պարզել են ռուսաստանցու ինքնությունը, ում սերվերներից ցանցահենները հարձակում են իրականացրել ԱՄՆ–ի դեմ

Պարզել են ռուսաստանցու ինքնությունը, ում սերվերներից ցանցահենները հարձակում են իրականացրել ԱՄՆ–ի դեմ

Կիբերանվտանգության «ThreatConnect» ամերիկյան ընկերությունը, որը զբաղվում է ԱՄՆ–ի Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա կիբերհարձակումների հետաքննությամբ, պարզել է, որ ցանցահենները գործել են Իլինոյս և Արիզոնա նահանգներում գտնվող սերվերներից։ Շուտով պարզվել է, որ տվյալ սերվերները պատկանում են «King Servers» անունով ընկերությանը, որի հիմնադիրն ու սեփականատերը ռուսաստանցի Վլադիմիր Ֆոմենկոն է, ով ապրում է Ալթայսկի շրջանի Բիյսք քաղաքում։

Ներկա դրությամբ՝ նա է միակ մարդը, ով կապ ունի հաքերային հարձակումների հետ, ում ինքնությունը բացահայտված է։

Վլադիմիրը չի հերքում, որ հենց իր սերվերներից են իրականացվել կիբերհարձակումները, սակայն պնդում է, որ ցանցահենների մտադրությունների մասին ոչինչ չի իմացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը