Աշխարհ

28.09.2016 19:37


Մեքսիկայում ծնվել է 3 ծնողի կողմից բեղմնավորված առաջին երեխան

Մեքսիկայում ծնվել է 3 ծնողի կողմից բեղմնավորված առաջին երեխան

Աշխարհում ծնվել է առաջին երեխան, ով բեղմնավորված է եղել հեղափոխական տեխնոլոգիաների օգնությամբ, որը միավորում է 3 ծնողի գեներ: Այս մասին հայտնում է «Soulpost.ru»–ն։

Ինչպես բոլոր մարդկանց մոտ, փոքրիկ տղան էլ, ով արդեն 5 ամսական է, ունի 2 ծնողների ԴՆԹ։ Սակայն նա ունի նաև դոնորի գենետիկ կոդի որոշակի հատված։ Դրա շնորհիվ փոքրիկը խուսափել է իր հորդանանցի մայրիկից ժառանգաբար փոխանցված մահացու հիվանդությունից։

Նման գործընթացը ոչ բոլոր երկրներում է թույլատրված։ Սա առաջին երեխան է, ով բեղմնավորվել է ամերիկյան բժիշկների խմբի կողմից, ովքեր զբաղվել են ծնողների հարցով Մեքսիկայում, որտեղ այդ գործընթացն արգելող կանոններ չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը