Աշխարհ

28.09.2016 12:10


ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների տեքստը

ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների տեքստը

Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների տեքստը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ նախարարությունը Վաշինգտոնին ևս կոչ է արել հրապարակել երկկողմ պայմանավորվածությունների ամբողջական փաթեթը, ինչպես նաև իրագործել ահաբեկիչներին ընդդիմությունից զատելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9–ին ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերրին համաձայնության էին եկել Սիրիայում հրադադարի հաստատման շուրջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը