Աշխարհ

28.09.2016 18:52


Սովորաբար կողմնակի մարդիկ փչացնում են լուսանկարները, սակայն սա այդ դեպքը չէ (ֆոտոշարք)

Սովորաբար կողմնակի մարդիկ փչացնում են լուսանկարները, սակայն սա այդ դեպքը չէ (ֆոտոշարք)

Յուրաքանչյուրին ծանոթ է այն տհաճ պահը, երբ արդեն պատրաստ ես կատարյալ լուսանկար անելու, և հանկարծ որևէ մեկը ներխուժում է կադր և փչացնում այն։ Սակայն սա այդ դեպքը չի։ Նորապսակներ Էլիզաբեթը և Ռայանը հայտնվել են հենց այդպիսի իրավիճակում, երբ սեպտեմբերի 24–ին լուսանկարվելիս են եղել Նյու Յորքի Կենտրոնական այգում։ Այս մասին հայտնում է «Adme.ru» կայքը։

Սակայն երբ անծանոթը փչացրել է կադրը, նրանք երջանկությունից հայտնվել են յոթերորդ երկնքում, քանի որ դա եղել է Թոմ Հենքսը՝ «Ֆորեսթ Գամփ» և «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմերի աստղը։

Նա վազելիս է եղել այգով, սակայն ի տարբերություն մնացած վազորդների՝ չի շրջանցել ֆոտոսեսիան և դարձել է դրա աստղը։

Նա համբուրել է հարսնացուի ձեռքը և շնորհավորել զույգին ամուսնության կապակցությամբ։ Լուսանկարիչ Մեգ Միլերին հաջողվել է լուսանկարել այդ յուրօրինակ հանդիպումը։ Նա իրեն չի կորցրել և փորձել է ոչ մի վայրկյան անգամ բաց չթողնել։

Վերջում Թոմը սելֆի է արել նորապսակների հետ և տեղադրել լուսանկարը թվիթթերյան իր էջում՝ մակագրելով այն այպես.

«Էլիզաբե՛թ և Ռայա՛ն, իմ շնորհավորանքներն ու օրհնությունը, Հենքս»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը