ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Կուբայում ԱՄՆ դեսպան նշանակել Ջեֆրի Դիլաուրենթիսին։ Թեկնածությունը պետք է ստանա ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հաստատումը։ Եթե դա տեղի ունենա, ապա Դիլաուրենթիսը կդառնա ԱՄՆ առաջին դեսպանը Կուբայում վերջին 55 տարիների ընթացքում։ Այս մասին հաղորդում է տեղի ԶԼՄ–ն։
Ներկայումս Ջեֆրի Դիլաուրենթիսը զբաղեցնում է Կուբայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը։
«Ջեֆրիի ցուցաբերած առաջնորդությունը ծայրահեղ կարևոր նշանակություն ուներ ԱՄՆ–ի և Կուբայի միջև հարաբերությունների նորմալացման ողջ գործընթացում։ Նրա նշանակումը որպես դեսպան ողջամիտ քայլ է 2 երկրների միջև ավելի արդյունավետ և նոր հարաբերություններ ստեղծելու ճանապարհին»,–նշել է Օբաման։
Օբաման առաջարկել է Կուբայում ԱՄՆ դեսպան նշանակել

7or.am