Աշխարհ

27.09.2016 10:50


Քլինթոն. «Պուտինը կոշտ խաղ է վարում ԱՄՆ–ում՝ օգտագործելով ցանցահեններին»

Քլինթոն. «Պուտինը կոշտ խաղ է վարում ԱՄՆ–ում՝ օգտագործելով ցանցահեններին»

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ներկայումս ԱՄՆ–ը բախվում է 2 տիպի խախտումների հետ։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։ Առաջինը ցանցահենների անկախ խմբերն են, ովքեր գողանում են տեղեկատվություն կոմերցիոն նպատակներով։ Սակայն նրա կարծիքով ավելի շատ ներխուժումներ իրականացնում են կիբերհանցագործների խմբերը, ովքեր օգտվում են պետական աջակցությունից։

«Վերջին և ամենաանհանգստացնող հարձակումը եղել է Ռուսաստանի կողմից։ Այժմ կասկած չկա, որ Ռուսաստանն իրականացրել է կիբերհարձակումներ մեր երկրի բոլոր տեսակ կազմակերպությունների դեմ։ Ինձ դա շատ է անհանգստացնում։ Ես գիտեմ, որ Թրամփը գովաբանել է Պուտինին, սակայն վերջինս այստեղ վարում է կոշտ ձգձգված խաղ։ Նա թույլ է տվել ցանցահեններին մուտք գործել կառավարական ֆայլեր, անձնական ֆայլեր և Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի փաստաթղթեր։ Եվ վերջերս մենք հասկացանք, որ դա Ռուսաստանի կողմից ամենանախընտրելի մեթոդներից մեկն է՝ փորձել ներխուժել և տեղեկատվություն հավաքագրել»,– բանավեճի ընթացքում հայտարարել է Քլինթոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը